Կարևոր իրադարձություններ

Այսօրվա նիստին ներկայացվելու է 2008-ին գոյություն ունեցող ՔՕ 300-րդ հոդվածին վերաբերող միջնորդություն

04 Դեկտեմբեր, 2018 12:01
Այսօրվա նիստին ներկայացվելու է 2008-ին գոյություն ունեցող ՔՕ 300-րդ հոդվածին վերաբերող միջնորդություն

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննության դատական նիստից առաջ պաշտպաններից Հայկ Ալումյանն ասել է, որ այսօր լինելու է ռեպլիկների փուլ, դատավորի սահմանած կարգով միջնորդություններ են ներկայացվելու.

«Միջնորդություններից մեկը վերաբերում է ՀՀ ՔՕ-ի 300-րդ հոդվածի խմբագրված տարբերակին, որը գոյություն ուներ 2008-ին: Մենք կարծում ենք, որ այդ հոդվածը հակասահմանադրական է»:

Իսկ արդյոք այսօր դատարանը կգնա՞ խորհրդակցական սենյակ, թե ոչ, Հայկ Ալումյանն ասաց, որ չի կարող ասել, որովհետև իրենք բազամթիվ ասելիքներ ունեն:

 

Լրահոս

Դիտել ավելին