Կարևոր իրադարձություններ

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

03 Դեկտեմբեր, 2018 22:44
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, մենք բաց նամակով դիմել ենք և՛ ԿԳՆ, և՛ Արարատի մարզպետ  Գարիկ Սարգսյանին, բայց չստանալով մեր հարցի պատասխանը, դիմում ենք Ձեզ:

Պարոն վարչապետ, Արտաշատի հ.5 դպրոցի ծնողներս շատ անհանգստացած ենք դպրոցում տիրող իրավիճակից: Դպրոցում տիրում է լարված մթնոլորտ՝ կապված տնօրենի և իր ընտանիքի հետ: Օրեր առաջ տարբեր լրատվական կայքեր ցույց տվեցին, թե ինչպես է տնօրենի տղան և իր տեգրը զբաղվում «կոկայինի բիզնեսով»:

Անհանգիստ ենք, որ մեր երեխաները տանը խոսում են այդ մասին:

Պարոն վարչապետ, ինչու մարզպետը չի արձագանքում մեր հարցին, զբաղված է ընտրություններով,  իսկ դպրոցում գնալով ավելի է հասունանում ատելությունը: Պարոն վարչապետ, մեր նպատակն է ազատել տնօրենին չսպասել դատարանի որոշումը, քանի որ տնօրենի աշխատանքը կվնասի դպրոցի առօրյային:

Հիշեցնենք, որ դպրոցի ծնողները բողոքում են տնօրենի դեմ, ըստ նրանց հայտարարության՝ Ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդման միջոցով հրապարակվել էր, որ  հայտնաբերվել է Հայաստանում   թմրանյութի բիզնեսով զբաղվող հանցավոր խումբ:

Խմբի անդամներից Գարիկ Հարությունյանը և Իշխան Դավթյանը Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցի տնօրեն Արմինե Դավթյանի ընտանիքի անդաներն են, ընդ որում՝ Իշխան Դավթյանը տնօրենի որդին է:

Զարմանալի է, ինչպես կարելի է նման տնօրենը մինչև հիմա պաշտոնավարի, միաժամանակ զբաղվի աշակերտների կրթությամբ և դաստիարակությամբ: Չգիտենք, թե ով է այդ հարցին լուծում տալու, իսկ ծնողների շրջանում գոյություն ունեցող անհանգստությունը հասունանում է:  

Խիստ անհանգստանում ենք, որ Արմինե Դավթյանն աշխատում է որպես տնօրեն:   Մենք՝ ծնողներս, այդ ծանր ժամանակներում դաստիարակում ենք, որ մեր երեխաները հեռու լինեն թմրանյութերից, և նմանատիպ այլ հոգեմետ դեղերից:

Պահանջում ենք, որ բարձր բարոյական արժեքներ ունենա մեր տնօրենը, որը կրթում և դաստիարակում է մոտ 1000-ի հասնող երեխաների»:

Մի խումբ ծնողներ  հասկանալի պատճառներով նամակն ուղարկած ծնողները չեն ցանկանում բացահայտել իրենց անունները:

 

Լրահոս

Դիտել ավելին