Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմը հանդես է գալիս ելույթով

03 Դեկտեմբեր, 2018 17:33
Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմը հանդես է գալիս ելույթով

Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմը ներկայացնում է իր առարկություններ պաշտպանական թիմի բողոքի դեմ: Ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նրա խոսքով` առարկությունները հիմնականում ներկայացնում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Առարկությունները հիմնականում ներկայացնում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա մեր բոլոր փաստարկներին փորձում էր անդրադառնալ: Չէի ասի, որ համոզիչ էին նրա հակափաստարկները, բայց, համենայնդեպս, մանրակրկիտ աշխատել է` փորձել է դետալ առ դետալ իր հակափաստարկները ներկայացնել, հատկապես՝ անձեռնմխելիության հետ կապված»,- ասաց Ալումյանը:

Պաշտպանը նշեց, որ մեղադրող կողմը ընդմիջումից հետո շարունակելու է իր առարկությունները ներկայացնել:

Քոչարյանի ելույթին անդրադառնալով, մանրամասնեց. «Ինքն ուղղակի նկարագրեց էն իրավիճակը, որ գոյություն ուներ: Որ իր կողմից այդ գործողությունները իրականացվել են: Նկարագրեց, թե ինչ էր կատարվում: Նկարագրվեց, թե ինչ մտավախություններ կային: Եվ նկարագրեց, թե ինչ պայմաններում, ինչ ելակետային տվյալների հիման վրա է արտակարգ դրությունը մտցվել»

 

Լրահոս

Դիտել ավելին