Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանում ավարտվեց Քոչարյանի գործով պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը

03 Դեկտեմբեր, 2018 15:50
Վերաքննիչ դատարանում ավարտվեց Քոչարյանի գործով պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը

Վերաքննիչ դատարանում ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը: Նրա պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հիմա իրենք կանցնեն հաջորդ փուլին։

«Դեռևս դատախազության դիրքորոշումը և այլ գործընթացներ չեն իրականացվել: Դիրքորոշումների ներկայացումից հետո կքննվեն և առարկությունների ներկայացումից հետո կանցնենք միջնորդությունների քննությանը»,-ասաց նա։

Օրբելյանը նշեց, որ չի կարծում՝ ֆիզիկապես հնարավոր կլինի այսօր կայացնել որոշումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին