Կարևոր իրադարձություններ

«Հոգնեցինք այս իրար ոչնչացնող, անմակարդակ, որևէ վեհ նպատակ ու գաղափար չսերմանող քարոզներից»

03 Դեկտեմբեր, 2018 15:36
Հեղինակ՝ Կարին Տոնոյան
«Հոգնեցինք այս իրար ոչնչացնող, անմակարդակ, որևէ վեհ նպատակ ու գաղափար չսերմանող քարոզներից»

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քարոզարշավի 8-րդ օր- ժողովրդի ընդամենը մեկ բջջի՝ մեկ անձի ապրումներ՝ հոգնեցինք այս իրար ոչնչացնող, անմակարդակ, որևէ վեհ նպատակ ու գաղափար չսերմանող քարոզներից, խճճվեցինք մեզ համար լավ ապագա կառուցել խոստացող, բայց դեռ կյանքում ոչինչ չարած, այսքան անծանոթ ու այսքան անապացույց դեմքերի տոնավաճառում, և երբ ինձ համառորեն փորձում են նույն բանը ապացուցել և ամենուր ու ամեն ձև աչքս են խոթում ինչ-որ ոչինչ չասող դեմքեր......ես ինձ սարսափելի մենակ եմ զգում, պարզապես, անգամ առանց պատճառի, ուզում եմ մերժել բոլորին և ամեն ինչ, ուզում եմ փախչել այս արևելյան էժան բազառից...


Հա, մեկ էլ՝ երբ ձեր առևտուրն ավարտեք, չմոռանաք մաքրել քաղաքուգյուղի փողոցուպատ այս ամենի թողած փնթիությունից...»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին