Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն կարող է բոյկոտել և չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու կապակցությամբ. Փաշինյան

03 Դեկտեմբեր, 2018 11:58
ՀՀԿ-ն կարող է բոյկոտել և  չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու կապակցությամբ. Փաշինյան

Արդեն հայտնել ենք, որ պատգամավոր Արամ Հարությունյանին ձերբակալելու միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողով:

Այսօր  Արարատում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց. «Մտավախություն է հնչում, որ ԱԺ-ում քվորում չի լինելու: Այո, կարող է լինել նման բան, որովհետև ԱԺ մեծամասնությունն Արամ Հարությունյանի խմբակցության անդամներն են ու, ըստ էության, ՀՀԿ-ն կարող է բոյկոտել, չներկայանալ ԱԺ նիստին, քվորում չապահովել կամ չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու կամ որպես մեղադրայլ ներգրավելու կապակցությամբ: Եթե նույնիսկ էդպիսի բան տեղի ունենա, արդեն մյուս ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա: Երբեք չհավատաք որևէ այնպիսի լուրի, որ մենք ինչ-որ կոռուպցիոների հետ, ինչ-որ բան ենք պայմանավորվել ժողովրդի թիկունքում ու պայքարը կանգնել է»:

 

Լրահոս

Դիտել ավելին