Կարևոր իրադարձություններ

Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի՝ ննջասենյակի դռնից կախված

03 Դեկտեմբեր, 2018 10:15
Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է  դի՝ ննջասենյակի դռնից կախված

Դեկտեմբերի 2-ին` ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 16ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի (70 տ.) կախված մարմինը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ննջասենյակի դռնից կախված հայտնաբերել են Գ. Մ-ի (1948թ.) դին և իջեցրել հատակին: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական օգնություն է ցուցաբերել մահացածի հարազատին:

 

Լրահոս

Դիտել ավելին