Կարևոր իրադարձություններ

Յուրաքանչյուր մարդ, ով գալիս է և ցանկություն է հայտնում օգնել, մենք չենք դնում իր ամբողջ կյանքը ստուգում

01 Դեկտեմբեր, 2018 19:43
Յուրաքանչյուր մարդ, ով գալիս է և ցանկություն է հայտնում օգնել,  մենք չենք դնում իր ամբողջ կյանքը ստուգում

Հրապարակ թերթն այսօր գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։  Մասնավորապես՝ Աջափնյակում նրան աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները», նախկին փոխթաղապետ Արման Միքայելյանն ու իր «կամանդը»։

Shabat.am –ի հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրառնալով մամուլում հրապարակված տեղեկատվությանը, ասաց․ «Քանի որ Տիգրան Ավինյանը պատգամավորի թեկնածու է, բնականաբար ունի իր նախընտրական շտաբերը, որտեղ տեղի են ունենում հանդիպումներ տարբեր բնակիչների հետ և այդ դռները բաց են ցանկացած մարդու համար, ով հետաքրքված է և կարող է ներս գալ։ Անուններով չեն դնում հաշվում, թե ով մտավ, ով է եկել հանդիպման։ Հասկանալի է, որ նախընտարական քարոզչության համար մարդիկ նաև ներգրավում են որպես կամավորներ, որովհետև անհրաժեշտ է բուկլետներ տարածել, պաստառներ փակցնել, դրա համար որոշակի օգնություն է անհրաժեշտ։ Որևէ «տասովշչիկները», որևէ երևույթներ չկան։ Բնականաբար այս բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են կամավորների կողմից ամբողջովին օրենքի շրջանակներում է»։

Մեր ճշտող հարցին՝ ոչ հերքում, ոչ էլ հաստատու՞մ եք, որ այդ կամավորների մեջ կարող են լինել նախկին իշխանությունների համար աշխատած նույն այդ բուկլետները բաժանողները, Հունանյանը պատասխանեց․ «Ինչպես նշեցի, յուրաքանչյուր մարդ, ով գալիս է և ցանկություն է հայտնում օգնել,  մենք չենք դնում իր ամբողջ կենսագրությունով կյանքը ստուգում՝ ինքը ինչ է արել, ինչ չի արել։ Կարևորն այստեղ այն է, որ այն մարդիկ ովքեր ցանկություն են հայտնում օգնելու իրենց բացատրվում է, թե ինչպես պետք է իրենք ճիշտ, քաղաքակիրթ ձևերով աշխատեն, օրենքի սահմաններում»։

Հունանյանից հարցրեցինք՝ Տիգրան Ավինյանը մտավախություն չունի՞ որ այդ նույն կամավորները, կարող են ի վնաս գործություններ կատարել, քանի որ նրանց «անցյալը չի ստուգվում»․ «Եթե որևէ մեկը նման գործողություն  կատարի, բնականաբար այդ մարդու հետ այլևս աշխատանքը չի շարունակվի։ Բայց կրկնում եմ՝  յուրաքանչյուր մարդ, ով գալիս է նրան բացատրվում է, թե ինչպես պետք է աշխատի, մեր խաղի կանոներով՝ համաձայն ընտրական օրենսգրքի»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին