Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ու Իրանի միջեւ կնճիռներ չկան, բայց կան ուժեր, որ ուզում են ստեղծել այդ կնճիռները. Փաշինյան

01 Դեկտեմբեր, 2018 17:47
Հայաստանի ու Իրանի միջեւ կնճիռներ չկան, բայց կան ուժեր, որ ուզում են ստեղծել այդ կնճիռները. Փաշինյան

«Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա»,-  Կապանում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշյինանն անդրադարձավ Հայաստան-Իրան հարաբերություներին:

« Այսօր էլ գտնվում են բարձր մակարդակի վրա: Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որ դրանք շարունակվեն գտնվել բարձր մակարդակի վրա: Իրանի և Հայաստանի հարաբերություններում բարեբախատաբար կնճիռներ չկան: Բայց նաև հասկանալի է, որ քիչ չեն այն ուժերը, ովքեր ուզում են ստեղծել այդ կնճիռները: Եվ ես ուզում եմ հույս և համոզմունք հայտնել, որ և Հայաստանի, և Իրանի կառավարությունները կձեռնակեն բոլոր միջոցները և կապահովեն Հայաստան-Իրան հարաբերությունների բնականոն զարգացումը: Դա մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բոլորը գիտեն, որ Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը բավական լարված է: Նա ասաց, որ ցանկացած միջազգային խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, առանց հարկադրանքի:

«Եվ մենք հույս ունենք, որ իրադարձությունները կընթանան հենց այդ ճանապարհով: Մինչ այդ, մենք միջոցներ ենք ձեռնարկում, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ Իրանի հետ մեր հարաբերությունները բնականոն զարգացնելու համար: Եվ առաջիկայում Եվրամիության ֆինանսավորմամբ վերակառուցվելու է Իրանի հետ Հայաստանի սահմանային անցագրային կետը: Մենք ունենալու ենք ժամանակակից մաքսակետ և հսկիչ սահանային կետ: Ես հույս ունեմ, որ մենք էլ ավելի կակտիվացնենք մեր երկրների միջև հարաբերությունները»,- ասաց նա:

Փաշինյանը ն՛եց նաև, որ բարեհաջող շարունակվում են բարձր մակարդակով իրականացվել Իրանի և Հայաստանի միջև միջկառավարական համաձայնությունները՝ մասնավորապես, էներգետիկ ոլորտում: Եվ հույս կա, որ մյուս ոլորտներում էլ առևտրաշրջանառությունը կմեծանա, տնտեսական նոր կապեր կհաստատվերն, նոր ներդրումներ կարվեն: Ըստ նրա ՀՀ-ն բաց է նաև իրանական ներդրումների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին