Կարևոր իրադարձություններ

Մեր ԶՈՒ 50 տոկոսի խրամատներում գտնվելը հիմարության գագաթնակետն է․ Ժիրայր Սեֆիլյան

01 Դեկտեմբեր, 2018 17:13
Մեր ԶՈՒ 50 տոկոսի խրամատներում գտնվելը հիմարության գագաթնակետն է․ Ժիրայր Սեֆիլյան

Մեր երկրի պաշտպանական մարտավարությունն այսօր սահմանին խայտառակություն է,- ասել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ  ։

«1994-ից սկսած մինչեւ էսօր մեր զորքը մեր ձեռքով մաշվում է, մեր զինված ուժերի 50 տոկոսը գտնվում է խրամատներում, սա հիմարության գագաթնակետն է, նույնիսկ պատերազմի ժամանակ մենք այդպիսի բան չենք արել, բայց չգիտես ինչու մինչեւ օրս այդ մարտավարությունը շարունակվում է, ինչի արդյունքում մենք հյուծվում ենք։ Մեր թուլացման արդյունքում է, որ թշնամին սողացող պատերազմ է սկսել։ Մենք բավականին լայնածավալ հայեցակարգ ունենք պաշտպանական ոլորտի հետ կապված եւ հոււյս ունենք, որ ապագայում երբ մեր խոսքն ազդեցություն կունենա, մենք քայլ առ քայլ կիրականացնենք այդ ամբողջը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Ըստ նրա՝ հնարավորություն կա սահմանը պահել ավելի քիչ զոհեր տալով եւ նա ներկայացրեց իրենց տարբերակը։

«Կա տարբերակ ՝ պահել սահմանը և ավելի քիչ վնասով: Մենք պետք է կառուցվածքային փոփոխություններ անենք, որը մի քիչ ծախս է պահանջում: Մեր երկիրը ներքին զորքերի կարիք չունի: Կարող ենք ունենալ մեկ գումարտակ: Ներքին զորքեր պահելու փոխարեն պետք է պահենք սահմանապահ բանակ, որտեղ 18 տարեկաններ չեն լինի։ Մեր տեղեկություններով արդեն 1500 հոգի դիմում է գրել ներքին զորքերից դուրս գալու համար եւ տարբերությունը մեր և Նիկոլի միջեւ նրանում է, որ մենք դա կարող ենք անելի շատ ավելի կտրուկ եւ կարճ ժամկետում»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին