Կարևոր իրադարձություններ

Հիմա ասում են՝ ներգաղթ: Գալիս են մարդիկ, բայց կարճ ժամանակում գնալու են. Գագիկ Ծառուկյան

01 Դեկտեմբեր, 2018 17:01
Հիմա ասում են՝ ներգաղթ: Գալիս են մարդիկ, բայց կարճ ժամանակում գնալու են. Գագիկ Ծառուկյան

“Հիմա ասում են՝ ներգաղթ: Գալիս են մարդիկ, ես չեմ ասում՝ չեն գալիս, բայց կարճ ժամանակում գնալու են: Եվ գնալու են, էլ հետ չեն կարանալու բերեն: Գալացածների համար պետք է ապահովել պայմաններ, աշխաատանք, բնակարան: Չեմ ասում՝ նվեր տալ, բայց պետք է այդ խնդիրները կարգավորվի: Թող իրենք աշխատեն փակեն, ոչ թե նվեր տան”,- ասաց ԲՀԿ Առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Թալինում նախընտրական հանդիպման ժամանակ՝ անդրադանալով ներգագղթի խնդրին:

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ մարդկանց պետք չէ անգիր արած խոսքեր ասել, այլ պետք է իմանալ, թե իրականում ինչ է անհրաժեշտ մարդուն, որ աշխատի ու ապրի:

“Էսօր պետության հարստությունը ժողովուրդն է, սահման պահողը ժողովուրդն է, մենք մեր ժողովրդին պետք է լավ նայենք, որ աշխատեն, իրականացնեն, հնարավորություն տանք: Եթե մենք թույլ չտանք, հույս չտանք մեր ժողովրդին, որ մարդն աշխատի, հարկերը վճարի, ի՞նչ կլինի, կթողնեն կգնան, գալացողներն էլ էլի կգնան: Էսօր մարդիկ ստեղից գնում են դատարկ գրպանով, մեկ տարվա ընթացքում գումարներն ուղարկում են, գումարն ուղարկելուց հետո արդեն տուն է առնում, մեքենա է առնում, տնեցիներին է տանում: Այսինքն՝ մարդը թամբալ չի, աշխատող է, միայն պայման ու հնարավորություն է պետք: Իսկ մենք այդ պայմանները պետք է ստեղծենք, որ գան: Նրանք ամեն ինչ ունեն այնտեղ, ես զրուցում եմ հաճախակի, բայց կարոտը այստեղ է, նրանք կարոտել են իրենց հայրենիքին”,- ասաց Ծառուկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին