Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը․ Դավիթ Տոնոյան

01 Դեկտեմբեր, 2018 12:41
Հայաստանը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը․ Դավիթ Տոնոյան

Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը, այս մասին լրագրողներին հայտնել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Գրում է ռուսակամ  «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Հայաստանը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը: Այսինքն՝ նշանակել նոր ներկայացուցչի»,- հայտարարել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն, Տոնոյանը նկատել է, որ կառույցից դուրս գալու նախադրյալներ չկան։ 

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելուց հետո Հայաստանի իշխանություններից ՀԱՊԿ գլխավոր քարուղարի պաշտոնից վաղաժամկետ ետ կանչեցին Խաչատուրովին։ Ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ Հայաստանն իրավունք ունի կառույցը ղեկավարել մինչև 2020թվականը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին