Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

 

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում

01 Դեկտեմբեր, 2018 12:07
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել. ժամը 03։30-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են 24-ամյա Փայլակ Թ.-ի վարած Hyundai մակնիշի 452 II 02 համարանիշի եւ 34-ամյա Ռաֆֆի Գ.-ի վարած Nissan մակնիշի 35 QZ 159 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բախման հետեւանքով էլ Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում Լեւոն Բ.-ի կողմից կայանված Volkswagen Tuareg մակնիշի 35 NT 633 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետեւանքով Hyundai-ի վարորդը, նրա ուղեւոր 28-ամյա Շահեն Հ.-ն եւ Nissan-ի ուղեւորներ Գաբրիել Բ.-ն ու Հովսեփ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գաբրիել Բ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Աղբյուրի տեղեկություններով, Hyundai-ն հաշվառված է ՀՀ Ոստիկանության հաշվեկշռում, վարորդն աշխատում է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի օգնական, իսկ վիրավոր Շահեն Հ.-ն  2-րդ վաշտի հրամանատար։ Hyundai-ն ու Nissan-ը հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին