Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են

01 Դեկտեմբեր, 2018 11:01
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն  ու Բակո Սահակյանը հանդիպել են

ՀՀ անվտանգությւան խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի և ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, անվտանգության խնդիրներին վերաբերող այլ հարցեր, ինչպես նաև ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը։

Հանդիպման արդյունքում ևս մեկ անգամ վերահաստատվեց հայկական երկու պետությունների միջև առկա լիակատար փոխըմբռնման և փոխաջակցության բարձր մակարդակը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին, քարոզարշավի շրջանակում, երբ  գտնվում էր Ճամբարակում,  կոշտ արձագանքեց ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների հասցեին, նշելով․ «Ես չհասկացա, Արցախի իշխանությունների ներկայացուցիչներն էլ էին արձագանքել իմ ասածին (Փաշինյանն ի նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայելու մասին արված հայտարարությանը)։  Անկեղծ ասած, լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը, բացարձակապես չեմ հասկանում էդ ինչի՞ են ակտիվացել, ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում և փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ես ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ , և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պրն․ Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրի իրենց կառավարության ներկայացուցիչներին և ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու և առիթ- անառիթ իրանց մեկնաբանություններով թող․․․  Չհասկացա, ԼՂՀ մամուլի խոսնակը օրու մեջ իմ ասածին մեկնաբանություն ա տալիս։ Ա՛յ քեզ բան։ Բա պատկերացնո՞ւմ եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի և անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություն տա։ Դուք հասկանո՞ւմ եք, դրա հետևանքը և արդյունքը ինչ կլինի։ Սթափվե՛ք հարգելիներիս, և զբաղվե՛ք Ձեր աշխատանքով։ Իհարկե, այն ինչ եղել է ես կքննարկեմ անպայման, բայց ընտրություններից հետո»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին