Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը համագործակցում է ՀՀԿ-ի «տասովշչիկների» հետ. «Հրապարակ»

01 Դեկտեմբեր, 2018 08:19
Փոխվարչապետը համագործակցում է ՀՀԿ-ի  «տասովշչիկների» հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Համացանցում են հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներից մեկի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից երեւում է, որ նա համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։

Ավինյանն առաջադրվել է Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Մասնավորապես՝ Աջափնյակում նրան աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները», նախկին փոխթաղապետ Արման Միքայելյանն ու իր «կամանդը»։

Թաղապետի տեղակալը նաեւ Սամվել Ալեքսանյանի սանիկն է, նրա ավագ եղբայրը հարկայինի աշխատակից է, կրտսերը՝ Ռուբեն Հայրապետյանի քրոջ փեսան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին