Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի դատախազի հրամանով ստուգվել են Աշոտյանի կողմից հնչած հայտարարության որոշ հանգամանքներ

21 Նոյեմբեր, 2018 19:49
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Երևանի դատախազի հրամանով ստուգվել են Աշոտյանի կողմից հնչած հայտարարության  որոշ հանգամանքներ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու և իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները: 
Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են ուղարկվել հայտարարության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներ»:

Նշենք, որ այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր և ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ իր ենթաշտաբների անդամներից մեկին ՀՀԿ-ի գրասենյակի մոտ մոտեցել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմակիցները՝ սպառնալով չաշխատել Աշոտյանի հետ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին