Կարևոր իրադարձություններ

Հասմիկ Պապյանը միացավ #SaveAmulsar արշավին (տեսանյութ)

21 Նոյեմբեր, 2018 16:53
 Հասմիկ Պապյանը միացավ #SaveAmulsar արշավին (տեսանյութ)

Հայտնի մարդիկ շարունակում են միանալ #SaveAmulsar արշավին։ Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նույնպես տեսաուղերձ է հղել ի պաշտպանություն Ամուլսարի։ Իր խոսքում նա մասնավորապես նշել է․

«Սիրելի հայրենակիցներ, այսօր ես մեծ սիրով եւ մտահոգությամբ միանում եմ իմ գործընկերներին, արվեստագետներին, բոլոր այն բարձր գիտակցություն ունեցող մարդկանց, որոնց համար շատ մտահոգիչ է այսօր Ամուլսարի ճակատագիրը:

Ես կարծում եմ որ մենք բավականին բան կորցրել ենք,  բայց միեւնույն ժամանակ դեռ կարող ենք շատ բան փրկել: Եվ ինձ թվում է, որ այսօր պետք է ունենանք այդ բարձր գիտակցությունը՝ միանալու այն մարդկանց, այն պայքարող երիտասարդներին, որոնք իրենց հանգիստը, իրենց բարեկեցիկ կյանքը նվիրաբերել են Ամուլսարի շահագործմանը դեմ լինելուն․․․

․․․Ես վստահ եմ, որ Ամուլսարը պիտի մնա Ամուլսար, եւ մեր այսօրեական խնդիրները լուծելու պատճառով չպետք է զոհաբերենք մեր վաղվա օրը, մեր ապագան, մեր երեխաների ապագան, մեր երկրի ապագան: Խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ՝ եկե՛ք փրկենք Ամուլսարը, եկե՛ք փրկենք մեր հրաշք երկիրը՝ Հայաստանը, որը, վստահ եմ, բոլորս սիրում ենք հավասարապես»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին