Կարևոր իրադարձություններ

Սամվել Մայրապետյանի գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ. Փաշինյան

20 Նոյեմբեր, 2018 15:08
Սամվել Մայրապետյանի գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ. Փաշինյան

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի կալանավորմանը, հայտարարեց.

 «Ես չեմ ուզում որևէ հայտարարություն անել, որը կընկալվի որպես նախաքննության վրա ազդեցություն, բայց Սամվել Մայրապետյանի մասով այն տեղեկատվությունը, որն առկա է, որի մի մասը հրապարակային է, տալիս է հիմքեր ասելու, որ այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ»: 

«Հ2»-ի լրագրողը հիշեցրեց, որ հոկտեմբերի 9-ից Սամվել մայրապետյանը կալանավորված է, և շուրջ 50 մտավորականներ միջնորդել էին, որ նրա խափանման միջոցը փոխվի, բայց մերժվել են: Նաև տասնյակ խմբագիրներ դիմել են վարչապետին, բայց արձագանք չեն ստացել. « Հիմա նրանք ժողովո՞ւրդ են, նրանց խոսքի մեջ արժեք կա՞, որ լսեին նրանց ու պատասխան ստանային»,-հարցրեց լրագրողը:

 

Լրահոս

Դիտել ավելին