Կարևոր իրադարձություններ

«Քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկում» Արարատ Միրզոյան

20 Նոյեմբեր, 2018 11:42
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
«Քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկում» Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով տրանսֆերտների հարկման գաղափարին։ Միրզոյանի համոզմամբ առաջացել է միտումնավոր ու արհեստական աղմուկ։

«Սիրելիներս, հարգելիներս, այ ձեր ցավը տանեմ, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ )))  

Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի։ Լավ եղեք ;) 

 

Լրահոս

Դիտել ավելին