Կարևոր իրադարձություններ

Միքայել Մինասյանը «Լուսավոր Հայաստանի» միջոցով է մասնակցում այս ընտրություններին

19 Նոյեմբեր, 2018 22:15
Միքայել Մինասյանը «Լուսավոր Հայաստանի» միջոցով է մասնակցում այս ընտրություններին

««Լուսավոր Հայաստան» -ի շտաբային աշխատանքներով Միքայել Մինասյանի բիզնես գործընկեր Արման Սահակյանն է զբաղվում»: Այս մասին Shabat.am –ի  հետ զրույզում ասաց  բլոգեր Դավիթ Մարտոյանը։ «Շիրակի մարզում հենց Արմանն է ռեյտինգայինների ցուցակը որոշել: Ամեն ինչ այնքան բացահայտ է, որ շատ խելք ու միտք պետք չի ունենալ, որպեսզի հասկանալ ու տեսնել, որ Միքայել Մինասյանը «Լուսավոր Հայաստանի» միջոցով է մասնակցում այս ընտրություններին»,- ընդգծեց Դավիթ Մարտոյանը:  «Վերցրեք «Լուսավորի» ցուցակը նայեք ու կհամոզվեք իմ ասածներում: Իսկ ավելի հեշտ կլինի ցանկացած գյումրեցու հարցնել Շիրակի մարզի «Լուսավորի» ռեյտինգային թեկնածուների մասին և նրանք բոլորն էլ կպնդեն, որ դրանք Միքայել Մինասյանի ու Արման Սահակյանի «մարդիկ» են ու նախկինում ՀՀԿ-ի քվոտայով են գործի ընդունվել: Հիմա դառել են «Լուսավորի» ցուցակի պատգամավորական թեկնածուներ,- եզրափակելով զրույցը՝ ասաց Դավիթ Մարտոյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին