Կարևոր իրադարձություններ

Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է

19 Նոյեմբեր, 2018 14:25
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ Լոռու մարզից, ֆեյսբուքյան իր էջով ուղիղ միացմամբ անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իր առաջիկա քայլերին ու նպատակներին:

Նա նաև կից գրառում է կատարել.

«Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի եւ Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո , այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման եւ մանիպուլյացիայի: Այսօր մեր հայրենիքի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգեւոր եւ արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ եւ դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք:»

 

Լրահոս

Դիտել ավելին