Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է կատարվում գազալցակայաններում հեղափոխությունից հետո. Փաշինյանը ներկայացրեց գնագոյացման վիճակը

19 Նոյեմբեր, 2018 13:10
 Ի՞նչ է կատարվում գազալցակայաններում հեղափոխությունից հետո. Փաշինյանը ներկայացրեց գնագոյացման վիճակը

«Եթե կան համայնքներ, որոնք ուզում են խոշորացում, թող պաշտոնապես դիմեն կառավարություն և մենք կընդառաջենք» Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ մենք խոշորացված համայնքները կթողնենք տեսնենք, թե ինչ արդյունքներ է լինում, բայց այս փուլում խոշորացում կանենք միայն այն համայնքներում, որոնց բնակիչները դա ուզում են:

Փաշինյանն անդրադարձավ նաև գազալցակայանների խնդրին, օրինակ Սևան քաղաքում գազը վաճառվում է 1 խմ-ն 190 դրամով, իսկ Մարտունիում՝ 200-210 դրամով:

Նա նշեց, որ Հայաստանում կա մոտ 380-390 գազալցակայան, որոնց մոտ 30 տոկոսը պատկանում է ոչ անհայտ անձանց.

«Դուք գիտեք, որ գազալցակայաններում կան կորուստներ, կա նաեւ օգտագործվող գազի չափաքանակ: Հեղափոխությունից հետո մի շարք հայտնի անձանց պատկանող գազալցակայաններում գազի սպառման ծավալները կրկնապատկվել են: Սա հիմք է տալիս կասկածներ ունենալ, որ այդտեղ ժամանակին շատ խոշոր ստվեր է եղել: Հիմա ՊԵԿ-ը զբաղվում է դրանով: Այս համատեքստում կպարզվի նաեւ գազի գնագոյացման խնդիրը»,-ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին