Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է. Գարեգին Բ

17 Նոյեմբեր, 2018 15:31
Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է. Գարեգին Բ

Նովոսիբիրսկում լրագրողների հետ զրույցում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարել է.

«Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը»: Այս մասին  հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն

«Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և այս համատեքստում երբեք չի կարող ողջունել այն քայլերը, որոնք միտված են քրիստոնեական եկեղեցու մասնատմանն ու բաժանմանը»,- ասել է կաթողիկոսը՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք հայ առաքելական եկեղեցին ինչ-ինչ պայմաններում ճանաչել Ուկրաինայի «միացյալ» եկեղեցին:

 Կիևի իշխանություններն ու Ուկրաինայում ոչ կանոնական եկեղեցական մարմինը նպատակ ունեն մինչև տարեվերջ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունից ավտոկեֆալիայի՝ անկախացման մասին հրամանագիր՝ տոմոս ստանալ, սակայն նման տոմոս կարող է ստանալ միայն «միացյալ» եկեղեցու ղեկավարը, ում պետք է ընտրեն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցիների միացյալ ժողովում, որը կարող է կայանալ նոյեմբերի 22-ին: Ընդ որում՝ Ուկրաինայի կանոնական ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել նման միջոցառման:

 Կոստանդնուպոլսի կողմից Ուկրաինայի ոչ կանոնական եկեղեցուն ավտոկեֆալիա տրամադրելու որոշման պատճառով, ինչը Ռուս ուղղափառ եկեղեցին անվանել է պառակտում, Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը հոկտեմբերի 15-ին հայտարարել էր Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ շփման դադարեցման մասին ՌՈՒԵ ոչ կանոնական տարածքում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին