Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը մերժել է Հմայակ Հովհաննիսյանի աջակցության պատրաստակամությունը

16 Նոյեմբեր, 2018 17:13
Նիկոլ Փաշինյանը մերժել է Հմայակ Հովհաննիսյանի աջակցության պատրաստակամությունը

Իմ  ծառայությունը հայ ժողովրդին մատուցելու նպատակով ՝ նամակի միջոցով, պատրաստակամություն եմ հայտնել ընդգրկվելու իշխանափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքում, սակայն Փաշինյանը մերժել է,- այս մասին  Shabat.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ինքն իշխանափոխության շահառու է և չէր կարող իր հերթին չաջակցել Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր լուր այն մասին, թե Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն առաջարկ է ստացել լինել «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակում, սակայն մերժել է: Այս լուրը Հմայակ Հովհաննիսյանը հերքեց, ընդգծելով.

« Ես «Սասնա ծռեր»-ից իրենց ցուցակին անդամակցելու առաջարկ չէի կարող ստանալ, որովհետև նրանք գործնականորեն կոշտ դիմակայության մեջ են Ռուսաստանի հետ, ինչը  հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից անընդունելի է, քանզի Ռուսաստանն առայժմ մեր անվտանգության երաշխավորն է:  «Սասնա ծռեր»-ում իմ ընկերներն են, բայց նրանք իմանալով, որ իմ մասնագիտական մոտեցումներով ես վտանգավոր եմ համարում դիմակայութունը որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ, չէին կարող ինձ նման բան առաջարկել,- հավելեց Հովհաննիսյանը:

«Ես ինքս ընտրելու եմ «Իմ քայլը»-ը դաշինքին՝ մշտապես պատասխանատվություն, առաջընթաց և հաշվետվություն պահանջելով:

 

Լրահոս

Դիտել ավելին