Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

15 Նոյեմբեր, 2018 18:26
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքների վերաբերյալ որոշումը:

Դատարանը որոշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռական բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018թ. օգոստոսի 13-ի որոշումը բեկանվեց, գործն ուղարկվեց նույն դատարան՝ նոր քննության:

Քոչարյանի պաշտպանների բողոքի նպատակն է Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը քննարկման առարկա դարձնել Վճռաբեկ դատարանում, իսկ դատախազը վիճարկում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու դատարանի որոշումը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին