Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը

13 Նոյեմբեր, 2018 22:32
Հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը

Քիչ առաջ ավարտվել է ՔՊ վարչության նիստը։  Հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, քարոզարշավի գործիքակազմը։

Ցուցակի առաջին եռյակը հետեւյալ հերթականությամբ է. Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան։ Առաջին տասնյակում են Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը։ Զարուհի Բաթոյանը ցուցակում 10–րդն է։

Ցուցակի բոլոր անդամները մասնակցելու են նաև «ռեյտինգային» ընտրակարգով՝ բացի Նիկոլ Փաշինյանից։

Նշենք, որ նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է՝ ժամը 18։00։

 

 

Լրահոս

Դիտել ավելին