Կարևոր իրադարձություններ

Առաջիկա 20 տարում ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի. Փաշինյանը՝ հայրենադարձության մասին

13 Նոյեմբեր, 2018 13:57
Առաջիկա 20 տարում ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի. Փաշինյանը՝ հայրենադարձության մասին

Մի ժամանակ կար գաղափար, որ Հայաստան վերադարձող հայերի համար արտոնություններ սահմանենք, բայց ինչ ասենք այն մարդուն, որ ճամպրուկները կապել էր եւ ուզում էր գնալ. Ասում ենք՝ գնա մի տարի հետո կգաս, որ արտոնություններից օգտվե՞ս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայրենադարձության խնդրին:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ միայն սոցիալական խնդիրը չէ, որ մարդիկ արտագաղթում են. «Այստեղ կա արդարության խնդիր, օրինականության խնդիր, հնարավորությունների խնդիր, կա արժանապատվության խնդիր: «Մենք այսօր երաշխավորում ենք, որ որեւէ մեկը որեւէ ուրիշ մեկին ապօրինի ձեւով չի կարող ասել՝ աչքիդ վերեւն ունք կա: Մենք հաշվարկե՞լ ենք, թե արտագաղթին որքան է նպաստում օրինակ ճնշումների մեխանիզմը՝ սկսած թղային հեղինակություններով, վերջացրած իրավապահների կողմից իրականացվող ապօրինություններով, վերջացրած տնտեսական գործունեության հնարավորություններով: Մենք այդ բոլորը վերացնում ենք, հետեւաբար ներգաղթի կոնցեպտը հետեւյալն է. Հայաստանը պետք է դառնա լավագույն տեղն ապրելու համար»:

 «Մենք արդեն այսօր հայրենադարձությունը խթանում ենք: Հայրենադարձությունը խթանվում է ամեն օր: Մեր կուսակցությունը իր ստեղծման առաջին օրից արձանագրել է, որ Հայաստանը առաջիկա 20 տարում ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի եւ այդ քաղաքական ուղեգիծը մեզ համար գաղափարական նշանակություն ունի»,- եզրափակելով իր խոսքը ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին