Կարևոր իրադարձություններ

Լուծարված ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը նոր պատգամավոր ունի

13 Նոյեմբեր, 2018 11:11
Լուծարված ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը նոր պատգամավոր ունի

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում քննրակվում է 2019 թվականի բյուջեի նախագիծը, այդ իսկ պատճառով կառավարության անդամները ներկա են նիստին:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ խորհրդարանը ԿԸՀ-ից ստացել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, որի համաձայն մանդատը տրվում է ՀՀԿ համապետական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Նաիրա Կարապետյանին:

Վերջինը երդվեց ԱԺ ամբիոնից։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կատակեց՝ «Մարդ սենց բախտ պետք է ունենա, որ Վարչապետի կառավարության ներկայությամբ երդվի, թե չէ, մեզ նման»:

Հիշեցնենք, որ մանդատից հրաժարվել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Թեեւ ՀՀԿ համապետական ցուցակում Ռուզաննա Մուրադյանի հաջորդում է Վահրամ Մկրտչյանը, սակայն ըստ օրենսդրության մանդատը տրվում է ՀՀԿ համապետական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Կարապետյանին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին