Կարևոր իրադարձություններ

Սամվել Բալասանյանը վաճառում է ընտանեկան բիզնեսը ․ «Ժողովուրդ»

13 Նոյեմբեր, 2018 09:57
Սամվել Բալասանյանը վաճառում է ընտանեկան բիզնեսը ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող Գյումրիում գործող Անուշարան հրուշակեղենի ֆաբրիկան: Ըստ մեզ հասած տեղեկությունների, Բալասանյանը հրուշակեղենի ֆաբրիկան վաճառում է 800 հազար դոլարին համարժեք դրամով: Թե որն է բիզնեսը վաճառելու պատճառը, պարզ չէ, մանավանդ, երբ հրուշակեղենի ֆաբրիկան տևական ժամանակ է՝ գործունեություն է ծավալում:

Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս լուրը ճշտել հենց Սամվել Բալասանյանից, սակայն վերջինս, լսելով հարցը, անմիջապես անջատեց հեռախոսը: Իսկապես, Բալասանյանը չի կարող ինտեգրվել նոր Հայաստանին, որպեսզի պատասխանի նաև լրագրողների հարցերին, թեկուզ և՝ իր համար անցանկալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին