Կարևոր իրադարձություններ

Հայաստանի տնտեսության ցանկացած ճյուղի վրա մատդ որ դնես, այնտեղ կլինես կայսր․ «Հրապարակ»

13 Նոյեմբեր, 2018 08:39
Հայաստանի տնտեսության ցանկացած ճյուղի վրա մատդ որ դնես, այնտեղ կլինես կայսր․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Շատերն են հիշում, թե ինչպես քաղաքագետ Արկադի Վարդանյանը 2000թ․ հոկտեմբերին բազմամարդ հանրահավաքներ հրավիրեց Ազատության հրապարակում՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության դեմ։ Կարճ ժամանակ անց, սակայն, նրան կալանավորեցին եւ բաց թողեցին միայն առողջական վիճակի վատթարացման պատճառով, եւ նա մեկնեց արտերկիր։ Հետո վերադարձավ արդեն Սերժ Սարգսյանի օրոք եւ 2013-ին կալանավորվեց մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով եւ դատապարտվեց 10 տարի ազատազրկման։ Նա օրերս ազատ է արձակվել՝ 5 տարվա ազատազրկումից հետո, եւ սկսել է անխնա քննադատել Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ ՀՀ 2-րդ նախագահի մերձավորներից մեկը մեզ ասաց, որ շատ տարիներ առաջ, երբ Արկադի Վարդանյանն ընդամենը Մոսկվայում ռեստորան ուներ, դիմել էր Ռ․ Քոչարյանին՝ առաջարկելով իրեն վարչապետ նշանակել, սակայն մերժվել էր։ Մենք հետաքրքրվեցինք Վարդանյանից՝ եղե՞լ է արդյոք նման խոսակցություն։ «Ռոբերտ Քոչարյանն ինձ չի առաջարկել վարչապետի պաշտոն։ Երբ իրեն 1997թ․ նշանակեցին ՀՀ վարչապետ, ես իրեն մոսկովյան իմ գրասենյակում ծանոթացրեցի գեներալ Լեբեդի հետ։ Երբ եկա Երեւան, Ռոբերտ Քոչարյանն ինձ հրավիրեց իր մոտ եւ բառացիորեն ասաց հետեւյալը․ «Ես իմ խոստումները չեմ մոռանում։ Քանի որ դու ինձ ծանոթացրել ես գեներալ Լեբեդի հետ, ուզում եմ դրա համար փոխհատուցել՝ Հայաստանի տնտեսության ցանկացած ճյուղի վրա մատդ որ դնես, այնտեղ կլինես կայսր, ոչ մի հարկային կամ մաքսային մարմին չի գա ստուգման, ինչ ուզում ես՝ արա։ Նա միայն մի բան խնդրեց՝ ասաց, որ չմտնեմ քաղաքականության մեջ։ Ես չկարողացա ինձ զսպել, ասացի՝ դո՛ւ չես ասելու, թե ուր մտնեմ կամ չմտնեմ, ա՛յ տղա։ Ասացի, որ ինձ չես կարող փողով առնել, ես փողի կարոտ չեմ, դուռը շրխկացրեցի, դուրս եկա»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին