Կարևոր իրադարձություններ

Վերջ, քըխ «Հանրապետականն» այլևս իշխանության չէ․ Աշոտյան

12 Նոյեմբեր, 2018 17:30
Վերջ, քըխ «Հանրապետականն» այլևս իշխանության չէ․ Աշոտյան

«Իմ քայլը» պետք է դադարի պետական ռեսուրսը օգտագործել ընտրությունների իրենց ուզած արդյունքը ստանալու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հնչեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Տնաշեններ, պետք չի ձեզ 85 տոկոս, դուք հո «Նիկոլբաշի» չեք սարքում, իմաստը որն է, եթե մեկ է, ունանալու եք 2/3-ը»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

«Մենք մեր սխալ ընկալվածության պատճառով տուժել ենք, գնացել ենք: Վերջ, քըխ «Հանրապետականն» այլևս իշխանության չէ: Եկել է իշխանություն, որն ասում է՝ ավելի լավն եմ, մազեր ունեմ, կապուտաչյա եմ, ուժեղ եմ: Իշխանության կարիքը ընդդիմության մեջ է լինելու:

Աշոտյանը կարծիք հայտնեց նաև ԼՂՀ խնդրի վերաբերյալ, նշելով, որ եթե  Ղարաբաղյան հակամարտության հարցով, Աստված չանի, տոտալ իշխանություն ունեցող մարդուն դեմ տան լուծում, չի կարողանալու ասել՝ ժողովրդի հետ խնդիր եմ ունենալու: «Ինքը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ժողովուրդը «Հայր մեր»-ի փոխարեն «Նիկոլ մեր» է ասում»,- ասաց  Աշոտյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին