Կարևոր իրադարձություններ

«Կայացած քաղաքական գործիչը պետք է վստահության քվե ունենա ոչ միայն այն բակում,որտեղ մեծացել է». Նաիրա Զոհրաբյան

12 Նոյեմբեր, 2018 13:45
«Կայացած քաղաքական գործիչը պետք է վստահության քվե ունենա ոչ միայն այն բակում,որտեղ մեծացել է». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններում ժողովուրդն ում ինչ քվե տվեց, դրանից էլ պարզ կլինի ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 «Եթե քաղաքական ռեալ պոլիտիկը ձեւավորվեր հայտարարություններով ու ցանկություններով, մենք բացարձակապես այլ իրականություն կունենայինք: Ես չեմ առաջնորդվում կոֆեի բաժակի մրուրով, թե այդ մրուրի հետագիծն ինչ ցույց կտա: Ինձ համար քաղաքականությունը, որքան էլ շատերն այն համեմատում են այլ մասնագիտություններից հետ, նախեւառաջ ազնվություն է: Քաղաքական գործիչը պետք է ասի այն, ինչ մտածում է»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրենք գնում են արդար մրցապայքարի:

Նա նշել է, որ ԲՀԿ-ն ներկայացնելու է շատ ուժեղ ծրագիր եւ իրենց զրուցակիցը լինելու է ՀՀ քաղաքացին:

«Մենք քաղաքական կոռեկտության կոչ ենք անում բոլորին: Ով կխախտի քաղաքական կոռեկտությունը, բնականաբար, համարժեք պատասխան կստանա»:

Դիտարկմանը, որ ինքն առաջադրվում է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում, եւ կա տեսակետ, որ իրեն աքսորում են Երեւանից, Նաիրա Զոհաբյանը նշեց. «Այդ տեսակետը սխալ է: Կայացած քաղաքական գործիչը պետք է վստահության քվե ունենա ոչ միայն այն բակում, որտեղ ծնվել, մեծացել է, այլ ցանկացած բնակավայրում, որտեղ կորոշի իր կուսակցությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին