Կարևոր իրադարձություններ

«Հանրապետականն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել.Արամ Սարգսյան

10 Նոյեմբեր, 2018 17:12
«Հանրապետականն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել.Արամ Սարգսյան

Այսօր լրագրողների հետ զրույցում, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն  ասել է.

«Հանրապետականն ինքն է ասում, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ԵԱՏՄ-ի կողմնակից է, և որ միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանը: Ես էլ եմ այդպես ասում: «Հանրապետականն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետև այսօր գաղափարական առումով նույն հարթության վրա են: Եվ ես այլընտրանքն եմ, որովհետև ասում եմ, որ այդ ուղին ճիշտ չէ: Դրա համար մենք այսօր դաշինք ենք կնքում «Ազատ դեմոկրատների» հետ, որը մշտապես արևմտյան արժեքների, Եվրոպայի հետ տնտեսական դաշտի, ասոցացման համաձայնագրի կողմնակից են,1 միլիարդանոց շուկայի կողմնակիցն են, ովքեր տեսնում են, որ իրական ներդրումային գումարները Ռուսաստանում ու Ղազախստանում չեն կամ Բելառուսում, որոնք պատժամիջոնցերի տակ են, և այդ պատժամիջոցները շատ պինդ են ազդելու մեր վրա»:

 Նա նաև նշել է, որ բարեկամական ու ընկերական հարաբերությունները չեն կաշկանդի իրեն, որպեսզի իրական ընդդիմություն լինի Նիկոլ Փաշինյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին