Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ-ի զգուշացումը արտերկիր մեկնող բոլոր քաղաքացիներին

10 Նոյեմբեր, 2018 14:13
ԱԳՆ-ի զգուշացումը արտերկիր մեկնող բոլոր քաղաքացիներին

Արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է բոլոր քաղաքացիներին, ովքեր պարաստվում են մեկնել արտասահման:

ԱԳՆ-ն հայտնում է.

Տուրիստական գործակալության հետ պայմանագիր կնքելիս խորհուրդ ենք տալիս ճշտել արտասահմանյան պետությունում բնակվելու հետ կապված բոլոր մանրամասները: Վերցրեք տվյալ երկրում տուրիստական ներկայացուցչության հասցեն եւ հեռախոսահամարը: Այն պարտավոր է աջակցել Ձեզ հանգստի ժամանակ հատկապես այն հարցերում, որոնք կապված են ժամանման, տեղավորման, ծառայությունների եւ սննդի մակարդակի հետ:

Խորհուրդ ենք տալիս հնարավորինս տեղեկանալ այն պետության մասին, ուր մեկնում եք. կլիմայական պայմանները, օրենքները, սովորույթները, հասարակական եւ այլ վայրերում վարքագծի առանձնահատկությունները:

Անցանկալի իրավիճակներից խուսափելու համար Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում.

  • ցուցաբերել ընկերասիրություն տեղաբնակների նկատմամբ, հաշվի նստել նրանց ապրելակերպի հետ
  • համբերատար լինել, չկոպտել, ձայնը չբարձրացնել, տեղաբնակների արժանապատվությունը չոտնահարել
  • հարգել տեղական ավանդույթներն ու սովորույթները, տվյալ երկրի ղեկավարների
  • հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ չտալ հասարակական վայրերում անփույթ վիճակով չերեւալ

Ուղեւորություն պլանավորելու ժամանակ հաշվի առեք, որ մի շարք երկրներում կան այնպիսի շրջաններ, որտեղ օտար քաղաքացիների մուտքը սահմանափակ է կամ արգելվում է:

Ասիական, աֆրիկյան, լատինո-ամերիկյան երկրներում անհրաժեշտ է սանիտարա-հիգիենիկ նախազգուշական միջոցներ ձեռնարկել:

Հասարակական վայրերում փորձեք չօգտագործել`

  • չեռացրած ջուր, թարմ քամած հյութեր
  • թարմ բանջարեղենային կամ մրգային աղցաններ
  • չլվացած մրգեր պաղպաղակ
  • հրուշակեղեն` մրգային միջուկով
  • սննդի համար նախատեսված սառույց:

Ցանկալի է ատամները լվանալ գործարանում շշալցված ջրով:Պետք է նաեւ ուղեւորվող երկրին համապատասխան հագուստ վերցնել: Օրինակ` մահմեդական շատ երկրներում կանանց արգելվում է բաց հագուստ կրել:

Ինչ վերաբերում է ծխելուն, ապա մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում հասարակական վայրերում ծխելն արգելվում է: Իսկ օրինակ Սինգապուրում մեծ տուգանք է հասնում յուրաքանչյուր իրի` դրա համար չնախատեսված վայրում նետելու համար:

Եթե դեղորայք եք օգտագործում, նախօրոք տեղեկացեք, արդյոք տվյալ երկրում կարելի է դրանք ձեռք բերել:

Բարեկամներին, ընկերներին տեղյակ պահեք Ձեր ուղեւորության, բնակության վայրի մասին, թողեք կոնտակտային հեռախոսահամարներ: Անհրաժեշտ է ունենալ տվյալ երկրում ՀՀ դեսպանատան եւ մոտակա հյուպատոսական հիմնարկի հեռախոսահամարները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին