Կարևոր իրադարձություններ

Կենսաթոշակառուների առողջապահության խնդիրը կլուծվի նրանց վերջնական բժշկական ապահովագրության միջոցով

09 Նոյեմբեր, 2018 14:22
Կենսաթոշակառուների առողջապահության խնդիրը կլուծվի նրանց վերջնական բժշկական ապահովագրության միջոցով

«Հայաստանում կենսաթոշակառուների առողջապահության խնդիրը պետք է լուծվի նրանց վերջնական բժշկական ապահովագրության միջոցով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը պետք է լուծվի բժշկական ապահովագրության միջոցով, քանի որ ինչքան էլ բարձրացնես թոշակը, այդ հնարավորությունը կարող է չընձեռվել, իսկ այդ գումարով հնարավոր կլինի ապահովագրել թոշակառուներին:

Պարենային զամբյուղի հետ կապված  նախարարի պաշտոնակատարն ասել է, որ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափ կսահմանվի, որը պարենային նվազագույն զամբյուղի ստորին շեմից բարձր է.

 «Ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Գումարները միշտ բավարար չեն, և այդ ուղղությամբ հստակ քայլեր և առաջնահերթություններ կան, ինչը կարող է տեղի ունենալ հատկապես տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության արդյունքում»,-եզրափակեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին