Կարևոր իրադարձություններ

Օրբելյանը՝ Քոչարյանի գործով անսպասելի ելքի մասին

09 Նոյեմբեր, 2018 12:35
Օրբելյանը՝ Քոչարյանի գործով անսպասելի ելքի մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործի շրջանակներում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով վճռաբեկ բողոքը կարող է անսպասելի ելք ունենալ:  

Shabat.am-ը  Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ անսպասելի ելքի մասին է խոսքը ,- Օրբելյանը պատասխանեց.

«Հոդվածի մեջ ինչ-որ նկարագրություն է տրված՝ մանրամասն ներկայացված է իրենց կարծիքով՝ ինչ անսպասելի ելք կարող է ունենալ:

Մենք մեր բողոքում նշել ենք, այսինքն պաշտպանական կողմը նույնպես բողոք է բերել Վճռաբեկ, որի մեջ նշված է, որ դատարանը անդրադարձել է միայն մեկ հանգամանքին, չնայած մենք 4 հանգամանք ենք նշել,  և Վճռաբեկ բողոքի հետ կապված հիմնավորումները նաև այդ մասով էին: Մնացած երեք հանգամանքները վերաբերվում էին կալանքի հիմքերին, նախապայմաներին: Վերաքննիչ դատարանը անդրադարձել է միայն անձեռնամխելիությանը, համարելով, որ դա բավարար է:

Հիմա Վճռաբեկ բողոք է գրել և՛ դատախազությունը, և՛  պաշտպանական թիմը: Պաշտպանական թիմի բողոքը հիմնականում հենց առնչվում է նրան, որ դատարանը չի անդրադարձել մնացած 3 հիմքերին»:

Վերջիվերջո ի՞նչ անսպասելի ելք է սպասվում, Օրբելյանն ասաց.

«Հիմա Վճռաբեկ դատարանը՝ ինչ հիմնավորումներով կկայացնի, որոշում կկայացնի՝ թե չի կայացնի՝ կդժվարանամ ասել, որովհետև մենք որևէ պաշտոնեական ծանուցում, որոշում, դիրքորոշում չենք ստացել, իսկ մնացածը չենք ցանկանա մեկնաբանել»:

 

Լրահոս

Դիտել ավելին