Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ –ն խնդիր ունի՞ ԱԺ ընտրություններին ռեյտինգայինով ներկայանալու

06 Նոյեմբեր, 2018 15:40
ՀՀԿ –ն խնդիր ունի՞  ԱԺ ընտրություններին ռեյտինգայինով ներկայանալու

«ՀՀԿ – ն խնդիր չունի ռեյտինգային համակարգով ներկայանալու, հենց հիմա ես գտնվում եմ ՀՀԿ գրասենյակում, այստեղ բազմամարդ է և բոլորն էլ պատրաստակամ են իրենց թեկնածությունը առաջադրելու»։  Shabat.am  - ի հետ զրուցում , անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, ըստ որի ՀՀԿ –ից միայն Արման Սահակյանն է համաձայնություն հայտնել  ռեյտինգայինով մասնակցելու ընտրություններին, ասաց ՀՀԿ ական Մարգարիտ Եսայանը։

 Եսայանը նաև հավելեց․ «Ես ինքս էլ առաջադրելու եմ իմ թեկնածությունը։ Բացարձակ սուտ է․  ՀՀԿ- ականներից ոչ մեկը չի խուսափում ընտրություններին մասնակցելուց»։

«Հատկապես այս իրավիճակում, երբ որ շատ մեծ վտանգ կա , որ մեկ քաղաքական ուժ կարող է կրկնել Կոմունիստական կուսակցության ճակատագիրը, այսինքն միահեծան իշխանություն դառնալ, այս իրավիճակում առավել ևս բոլոր մյուս ծանրակշիռ, լուրջ քաղաքական ուժերի դերակատարությունը մի քանի անգամ մեծանում է»։

Խորհրդարան անցնելու իրենց հնարավորության մասին  Shabat.am – ի հարցին Եսայանը պատասխանեց․  «ՀՀԿ –ն քաղաքական պայքարի փորձառություն ունի և որևէ վայրիվերում չի կարող ՀՀԿ –ի համար անսպասելի լինել։ Հույս ունեմ ինձ կտեսնեք նոր խորհրդարանում»։ Եզրափակեց Մարգարիտ Եսայանը։

 

Լրահոս

Դիտել ավելին