Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում. 19-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

06 Նոյեմբեր, 2018 10:19
Կրակոցներ Երևանում. 19-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ` նոյեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Shamshyan.com-ի հետ փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն է տեղափոխվել Ն. Տիգրանյան փողոցի 21 շենքի բնակիչ՝ 19-ամյա Սուրեն Թադևոսյանը՝ հրազենային վնասվածքներով, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները մի քանի ժամ պայքարել են նրա կյանքի համար, ով այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակից արձակված 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր։ Հայտնաբերվել է նաև Nissan մակնիշի 34 ՏN 738 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կա կրակոցի հետք, ասֆալտի մի քանի հատվածներում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին