Կարևոր իրադարձություններ

Արևմտամետների դաշինք կձևավորվի, որի ցուցակը կազմվելու է 50/50 համամասնությամբ. «Հրապարակ»

06 Նոյեմբեր, 2018 08:23
Արևմտամետների դաշինք կձևավորվի, որի ցուցակը կազմվելու է 50/50 համամասնությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Էդմոն Մարուքյանի հետ ապահարզանի թանաքը դեռ չչորացած՝ Արամ Սարգսյանը շտապել է Խաչատուր Քոքոբելյանի «դուռը»՝ «Հանրապետություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինք ձեւավորելու բանակցությունների։

Նախնական համաձայնությունն արդեն կայացվել է։ Արևմտամետների դաշինք կձևավորվի, որի ցուցակը կազմվելու է 50/50 համամասնությամբ։ Անվանումը դեռ քննարկում են։ Գործելու է նախորդ ընտրությունների ժամանակ «ԱԴ»-ի հայտարարած սկզբունքը՝ ցուցակի բոլոր թեկնածուները կպահեն իրենց տեղերը, ինքնաբացարկի դիմումներ չեն պարտադրվի՝ ոչ մեկն իր տեղը որեւէ հանգամանքում չի զիջի մեկ ուրիշին։ Եթե որեւէ կուսակցություն ցուցակ է բերում որեւէ անկուսակցական հանրային գործչի, ապա վերջինս իրեն վստահած կուսակցության քվոտայով է տեղ զբաղեցնում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին