Կարևոր իրադարձություններ

Ինչի՞ համար են Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարել

05 Նոյեմբեր, 2018 16:33
Ինչի՞ համար են Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն ԱրաՄինասյանի նկատմամբ  նախօրեին հետախուզում էր հայտարարվել։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից  Shabat.am-ը հետաքրքրվեց,  արդյո՞ք Արա Մինասյանը հասցրել է լքել երկիրը. «Այո՛, վարույթն իրականացնող մարմինն ունի տեղեկություններ, որ Արա Մինասյանը արդեն երկրում չէ»:

 Հարցին՝ թե կան տեղեկություններ ո՞ր ուղղությամբ է հեռացել Հայաստանից,- Տռուզյանը պատասխանեց. «Դրանում ես տեղեկացված չեմ:

Տռուզյանը հավելեց, որ վարույթն իրականացնող մարմինը օրեր  շարունակ փորձել է Արա Մինասյանին ծանուցել նրա մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու մասին: Ծանուցումներն ուղարկվել են ինչպես փոստային առաքման միջոցով, այնպես էլ ոստիկանության աշխատակիցների կողմից Արա Մինասյանի հաշվառման հասցե այցելություններ կատարելու, ընդհուպ մինչեւ վերջինիս կողմից լիազորված փաստաբանի միջոցով։ Փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին խնդրել է ժամանակ տրամադրել նրա ներկայությունն ապահովելու համար, իսկ նոյեմբերի 1-ին գրավոր դիմում է ներկայացրել առ այն, որ չի կարողացել կապ հաստատել Արա Մինասյանի հետ, տեղեկություններ չունի նրա գտնվելու վայրին մասին: Ուստիև նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հիշեցնենք, որ  «ՍուրբԳրիգորԼուսավորիչ» բժշկականկենտրոն ՓԲ ընկերությաննախկինտնօրենԱրաՄինասյանը  ներգրավվել է որպեսմեղադրյալ «ՍուրբԳրիգորԼուսավորիչ» բժշկականկենտրոն ՓԲ ընկերությունումհայտնաբերվածառերևույթչարաշահումներիբոլորհանգամանքներըպարզելուուղղությամբ։    

Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերևույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ։ Քրեական գործով ձեռքբերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ՝ այսօր որոշում է կայացվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին