Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում

04 Նոյեմբեր, 2018 10:12
Ավտովթար Երևանում

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 22:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 40 շենքի մոտակայքում «TOYOTA ALTEZZA» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին, երթևեկությունը կարգավորող ցուցանակին և կողաշրջվել. տեղի է ունեցել վառելիքաքսուքի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Թ. Թ.-ն (ծնված 1968 թ.) և Կ. Ա.-ն (ծնված 1988 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել, մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին