Կարևոր իրադարձություններ

Յուրի Խաչատուրովին փոխարինողի անուն է շրջանառվում

03 Նոյեմբեր, 2018 18:56
Յուրի Խաչատուրովին փոխարինողի անուն է շրջանառվում

 ՀՀ գործող  իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ,  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարեն ցանկություն էին հայտնել առաջադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։ Սակայն նույն աղբյուրների հավաստմամբ, Վաղարշակ Հարությունյանը մերժել էր՝ ասելով, որ  իրենով չպետք է փորձեն լուծել Խաչատուրովի հարցը։ Այս մասին գրում է 168․am-ը։

Նույն աղբյուրների հավաստմամբ՝ նոյեմբերի 2-ին, երբ Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից, Վ. Հարությունյանի թեկնածության հարցն իշխանությունների կողմից կրկին առաջ մղվեց։

Իշխանությունները փորձում են Վ. Հարությունյանի թեկնածությամբ հայ-ռուսական հարաբերություններում Խաչատուրովի և ՀԱՊԿ-ի շուրջ իրենց թույլ տված կոպիտ «սայթաքումները» շտկել։ Առավել ևս, որ ռուսական կողմը խիստ դժգոհություններ է ներկայացրել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար  Արմեն Գրիգորյանի գործունեության հետ կապված։ Նույն աղբյուրների հավաստմամբ՝ առաջիկա օրերին Վ. Հարությունյանը Մոսկվա կայցելի։

Շարունակությունը՝ այստեղ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին