Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում

03 Նոյեմբեր, 2018 17:01
Խոշոր ավտովթար Երևանում

Նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 50 հասցեի դիմաց բախվել են Զովունի գյուղի բնակիչ՝ 28-ամյա Խաչիկ Թեքելյանի վարած Opel մակնիշի 34 PR 689 համարանիշի և Քանաքեռ 12 փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel մակնիշի 35 NG 486 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com–ը, բախման հետևանքով վարորդ Ա. Մանուկյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևկելի գոտի և մխրճվել խանութի մեջ։ Վթարի հետևանքով Խ. Թեքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 

Լրահոս

Դիտել ավելին