Կարևոր իրադարձություններ

Թե ովքեր են լինելու ցուցակում, այս պահին անուններ չեմ կարող ասել․ Լենա Նազարյան

03 Նոյեմբեր, 2018 16:30
Թե ովքեր են լինելու ցուցակում, այս պահին անուններ չեմ կարող ասել․ Լենա Նազարյան

«Քաղաքացիական» պայմանագիր կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Լենա Նազարյանը: Հարցին, թե արդյոք պարզ է՝ ովքեր են ընդգրկված լինելու դաշինքի ցուցակում, Լենա Նազարյանը պատասխանեց, որ իրենց քաղաքական թիմը և այլ հանրային գործիչներ:

«Այս պահին անուններ չեմ կարող ասել, երբ ցուցակը վերջնական կազմենք, այն ժամանակ էլ պարզ կլինի»,-ասաց Լենա Նազարյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական  քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

 

Լրահոս

Դիտել ավելին