Կարևոր իրադարձություններ

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում

03 Նոյեմբեր, 2018 16:25
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ: 

2018թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 04:10-ի սահմաններում, երկու դիմակավորված անհայտ անձ՝ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, զենքի գործադրմամբ հարձակվել են Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 25/1 հասցեում գործող վարկային կազմակերպության Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցների վրա՝ նրանց կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով: 

02.11.2018թ. դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և նույն օրը ընդունվել վարույթ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն: 

Նախաքննության ընթացքում վարկային կազմակերպությունը և երկու աշխատակիցները ճանաչվել են տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատահետքաբանական, դատագենետիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին