Կարևոր իրադարձություններ

Ա.Զեյնալյանը առաջիկա ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով չի մասնակցի

03 Նոյեմբեր, 2018 15:00
Ա.Զեյնալյանը առաջիկա ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով չի մասնակցի

Հաջորդ Ազգային ժողովը կարող է ապաքաղաքական լինել կամ կարող է և չլինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է քաղաքական ուժերի մասնակցությունից, ընտրական իրավունքի իրացման աստիճանից:

«Մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք, որ լինի քաղաքական ընտրություն, ապագա Ազգային ժողովը լինի լեգիտիմ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

«2017թ. գործող Ընտրական օրենսգրքով անցկացրել ենք Երևանի ավագանու ընտրությունները և արդյունքները տեսել ենք»,- ասաց Զեյնալյանը:

Դիտարկմանը, թե ավագանու ընտրությունները ռեյտինգային չէին, իսկ խորհրդարանական ընտրությունները լինելու են այդպիսին, Արտակ Զեյնալյանն ասաց, որ վաղ է խոսել արդյունքների մասին, բոլորը ցանկանում են, որ տեղի ունենան քաղաքական ընտրություններ:

Եզրափակելով իր խոսքը, ասաց, որ ինքը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով չի մասնակցելու առաջիկա ընտրություններին: Հարցին՝ «Լույս» դաշինքո՞վ եք մասնակցելու, նա պատասխանեց. «Կոնսուլտացիաները շարունակվում են, կորոշենք: Դեռ վաղ է որևէ բան հայտարարելը, շուտով որոշումների մասին կհրապարակենք:

 

Լրահոս

Դիտել ավելին