Կարևոր իրադարձություններ

Չի բացառվում, որ համաներումից հետո հանցավորության մակարդակը բարձրանա

03 Նոյեմբեր, 2018 13:24
Չի բացառվում, որ համաներումից հետո հանցավորության մակարդակը բարձրանա

«Այդպիսի վերլուծություններ, վիճակագրություն եղել են, փորձ կա, որ հանցավորության մակարդակը բարձրանում է համաներումից հետո: Չի բացառվում նաեւ, որ Հայաստանում էլ բարձրանա, բայց դա պարտադիր պայման չէ: Կամ այն չափով, ինչ չափով նախկինում եղել է, պարտադիր չէ, որ այդ չափով բարձրանա»,- անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյո՞ք մտավախություններ չունեք, որ հանցավորության մակարդակը կբարձրանա, պատասխանել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Վերջինս անդրադարձել է նաև 2019 թվականի բյուջեի նախագծին.

«Մեր պահանջարկն ավելին է, գումարները քիչ են, պետք է կարողանանք այնպես վերաբաշխենք, որ բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ աճել, որ ստիպված չլինենք պարտք վերցնել: Նախարարություններն ինքնաբավ չեն եւ չպետք է ամեն մեկը վերմակը քաշի իր վրա: Կառավարությունն ու ԱԺ-ն պետք է որոշեն, թե ինչի վրա ծախսեր կատարեն»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին