Կարևոր իրադարձություններ

Ողբերգական պատահար․ երիտասարդ վարորդը տեղում մահացել է

03 Նոյեմբեր, 2018 10:17
Ողբերգական պատահար․ երիտասարդ վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերի 2-ին` ժամը 22:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Դ. Խ., ծնված 1982 թ.) բեռնատարը (բարձված ցեմենտով) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. Դ. Խ.-ն տեղում մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին՝ Մ. Ն.-ին (ծնված 1982 թ.), ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Դ. Խ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

 

Լրահոս

Դիտել ավելին