Կարևոր իրադարձություններ

Փոքր ձեռնարկատերերին անխոցելի ենք դարձնելու և ուշադրությունը կենտրոնացնելու ենք միջինից մեծերի վրա. ՊԵԿ նախագահ

02 Նոյեմբեր, 2018 14:44
 Փոքր ձեռնարկատերերին անխոցելի ենք դարձնելու և ուշադրությունը կենտրոնացնելու ենք միջինից մեծերի վրա. ՊԵԿ նախագահ

Մի կողմից կա իրավագիտակցության բարձարցում, մյուս կողմից էլ կա հարկային վարչարարության բավարար ջանքերի գործադրում,- այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, որ կար մի շրջան, երբ լարված հարաբերություններ էին գործարարների հետ եւ հիմա արդեն համագործակցության ռեժիմի է անցում կատարվում, Անանյանը նկատեց. «Վարչապետը այդ միտքը արտասանելիս, կարծում եմ, ինքն իր հիմքերն է ունեցել, եթե գործարարների հետ է եղել այդ լարվածությունը։ Լարվածությունը կարող է լինել այն գործարարների հետ, որոնք այս կամ այն քրեական գործի շրջանակներում հրավիրվել են որոշակի բացատրությունների համար կամ իրենց վարքագիծը քրեաիրավական գնահատականի առումով անբարենպաստ է եղել»։

«երկխոսության փուլը կարող  է սկսվել միայն այն ժամանակ, երբ որ կա երկկողմանի պատկերացում միևնույն  արժեհամակարգերի առումով:Մենք կարծում ենք, որ այսօր կա այդպիսի պատկերացում ձեւավորելու հստակ նախադրյալներ»,- ասաց Անանյանը:

Ենթաակցիզային ապրանքների շրջանակի լայնացման մասին Անանյանն ասաց, որ շաքարի որոշակի պարունակությամբ զովացուցիչ ապրանքներն են ներառվելու: Դա միջազգային պրակտիկայում ընդունված հարկատեսակ է,- նշեց նա՝ հավելելով, որ շաքարի վնասակար քանակություն ունեցող զովացուցիչ ըմպելիքները միջազգային պրակտիկայում դարձել են ենթաակցիզային ապրանքներ եւ մենք ինքներս ենք այսպիսի առաջարկով հանդես եկել»։

Հարցին՝ ի՞նչի հաշվին են 150 մլրդով  ավելանում են հարկային եկամուտները, ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ տնտեսական զարգացման եւ վարչարարության։ 

 Անանյանի խոսքով, հարկային մարմինները ոչ մեկին չեն նեղելու, արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնելու են կասկածելի վարքագիծ ունեցողների նկատմամբ։ «Ավելի լավ է մենք հարկային վարչարարության արդյունավետության տեսանկյունից միջինից բարձրների վրա ավելի շատ ուշադրություն դարձնենք, որովհետեւ մեկ կազմակերպության նկատմամբ հսկողական գործառույթներ իրականացնելը կարող է հարյուր փոքրերի նկատմամբ համադրելիություն լինի, հետեւաբար մենք փոքրիկներին համ օրենքի տեսանկյունից դարձնելու ենք անխոցելի, վարչարարություն չենք իրականացնելու, իրականացնելու ենք միջինից բարձրների մոտ հասցեական վարչարարություն կոնկրետ վարքագիծը ուսումնասիրելուց հետո»։

 

Լրահոս

Դիտել ավելին