Կարևոր իրադարձություններ

Արթիկում Աննա Հակոբյանը խոսե՞լ է ջերմոցատիրոջ որդու համար ՔՊ ցուցակով պատգամավորի անցողիկ տեղ ապահովելու մասին

02 Նոյեմբեր, 2018 13:30
Արթիկում Աննա Հակոբյանը խոսե՞լ է ջերմոցատիրոջ որդու համար ՔՊ ցուցակով պատգամավորի անցողիկ տեղ ապահովելու մասին

Աննա Հակոբյանի Արթիկ այցից հետո, մամուլում շրջանառվող լուրերում նշվում էր նաև, թե Աննա Հակոբյանը՝ Արթիկի ջերմոցատիրոջ որդու համար ՔՊ ցուցակով պատգամավորի անցողիկ տեղ ապահովելու հարցը չի շրջանցել:

Այս մասին Shabat.am-ը զրուցեց Աննա Հակոբյանի Մամուլի քարտուղարի և Արթիկի համայնքապետարանի ներկայացուցչի հետ:

Արթիկի համայնքապետարանի ներկայացուցչի խոսքով վարչապետի պաշտոնակատարի կնոջ այցը քաղաքական ենթատեքստ չի ունեցել: 

 Վերջինս նշեց նաև, քանի որ Արթիկ քաղաքը Շիրակի մարզում տուրիզմի զարգացման աղբյուր է և նրանք համագործակցում են Շիրակի մարզի տուրիզմի զարգացման կենտրոնի հետ, այդ պատճառով համայնքապետարանի իրենց պաշտոնական կայքում անդրադարձել են Աննա Հակոբյանի այցին: Իսկ Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում, նրա խոսքով՝ մեկնաբանություններից և հավանումներից էլ կարելի հասկանալ տեղի բնակիչների վերաբերմունքը վարչապետի պաշտոնակատարի կնոջ մասնավոր այցին:

Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Արփինե Զարգարյանը Shabat.am –ի հետ զրույցում հերքեց նաև Աննա Հակոբյանի այցի քաղաքական ենթատեքստը և քաղաքական թեմաներով զրույցը: Նրա խոքով,այցը եղել է նպատակային այն առումով, որ այցելել են ջերմոց ՝ տնօրենի հրավերով, որը քաղաքական նպատակ չի կարող ունենալ: «Ինչպես նկատում ենք Աննա Հակոբյանը դրական է արձագանքում և հնարավորինս չի մերժում հրավերները: Լիովին բացառված ինֆորմացիա է Աննա Հակոբյանի քաղաքական նպատակով ջերմոց այցելությունը »,- եզրափակեց Արփինե Զարգարայանը:

 

Լրահոս

Դիտել ավելին